Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը։
«1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդկայն անմարդկայնության ազգային օր»։ Բանաձևում շեշտը դրված է Ցեղասպանության և հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում», - գրել է Սեդա Ազնավուրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը