19 04 2021

Կուժեղացվի Հայաստան ներմուծվող չափման միջոցների նկատմամբ վերահսկողությունը

Կուժեղացվի Հայաստան ներմուծվող չափման միջոցների նկատմամբ վերահսկողությունը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի  նախարարի  տեղակալ  Վարոս  Սիմոնյանը:

«Այս փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նախապայմաններով՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ և չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան ՀՀ տարածք չափման միջոցների ներմուծման կանխարգելմամբ, չափման միջոցների շուկայահանման և շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ»,- նշել էր Սիմոնյանը:

 

Նախարարի տեղակալը հավելել էր, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ներմուծվել և ներմուծվում են չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 «կողմ», 2 «դեմ» և 18 «ձեռնպահ» ձայներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ