Փաշինյանը կասկածի տակ դնելով 1.5 միլիոն հայերի բնաջնջումը՝ փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել հայոց պահանջատիրությունից. սա է այսօրվա իշխանությունը։ հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Ամեն ինչ պարզ է և հստակ. ով կուրանա Հայոց ցեղասպանությունը, կուրանա Արցախի երեք պատերազմներում զոհված 10 հազար հայերի արյունը, կհրաժարվի Արցախից, նա հայ ժողովրդի թշնամին է և վերջ։ Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը թուրքական դեսպանատուն է Հայաստանում, իսկ խորհրդի քարտուղարը՝ Թուրքիայի դեսպանը և շահերը սպասարկողը», - հայտարարեց Սաղաթելյանը։
Խոսելով առաջիկա անելիքների մասին, նա նշեց, որ թեպետ շարժումը իր նպատակին չի հասել, սակայն ավելացրեց, եթե չլիներ այդ շարժումը կլիներ ՀՀ տարածքից կորուստներ։
«Մինչև իր հրաժարականը մենք շարունակելու ենք մեր գործողությունները»,- նկատեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը