Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին Armdaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։
-Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։
-Վատ։ Նա նշանակվել էր բանակը քանդելու համար, չի հասցրել, հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի։
-Այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, ի՞նչ եք կարծում։
-Իհարկե՝ նույն պլանով են գործում։
-Ըստ պլանի՞ են գործում։
-Այո, ըստ պլանի։
-Այսինքն՝ բանակի կազմաքանդո՞ւմ։
-Ոչ միայն բանակի, այլև պետության։
-ԶՈւ ղեկավարությունը, հրամանատարական կազմը դա գիտակցո՞ւմ է։
-Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է։
-Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, բախումներ կլինե՞ն։
-Կանխատեսում եմ պետության կործանում։
-Անդառնալի՞ գործընթաց է դա։
-Նու, եթե էդպես դնում են՝ դա է լինելու, որովհետև այն, ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց նպատակը վերջնական Զինված Ուժերի և պետության քայքայումն է։
-Եթե նախագահը ստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը, ստացվում է, որ նա դառնում է հանցակի՞ց։
-Նախագահի ինստիտուտը ձևական ինստիտուտ է, դա որևից դերակատարում չի խաղում։
-Գործուն քայլեր ակնկալո՞ւմ եք Օնիկ Գասպարյանից կամ ԶՈՒ ղեկավարությունից։
-Չեմ կարող Օնիկի փոխարեն խոսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը