26 02 2021

Ադրբեջանցիները մի օր կվերադառնան նաև խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ. Ալիև

Ադրբեջանցիները մի օր կվերադառնան նաև խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ. Ալիև

Ադրբեջանցիները մի օր կվերադառնան նաև խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Նա հավաստիացրել է, որ Բաքուն փուլ առ փուլ կվերադարձնի փախստականներին Ղարաբաղ՝ հնարավորինս կարճ ժամկետում:

Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական բնակչությունը կվերադառնա նաև այն տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ:

«Դա անխուսափելի է, բայց որոշ ժամանակ կպահանջվի», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ