Զրահաբաճկոնները և առհասարակ ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որն իրենից գաղտնիություն է ենթադրում: Ռազմական նշանակության ապրանքների քանակների, տեսակների, գների վերաբերյալ հանրային տեղեկություն չի կարող ներկայացվել։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պարտերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոններ ներմուծելու վերաբերյալ հայտարարությանը:
Հարցին, թե քննություն սկսվե՞լ է ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի համար, Հովհաննիսյանը նշեց, որ ներմուծման գործընթացում որևէ կոռուպցիոն ռիսկ չեն տեսել, որևէ քննություն և գործընթաց սկսելու հիմքեր չեն արձանագրել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը