22 02 2021

Իրենք լավ գիտեն՝ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն․ Իշխան Սաղաթելյան



Ծերունի ավազակի ասածը նորություն չէ մեր համար ինքը և իր ոհմակը միշտ պատրաստ են կրակել մեր ժողովրդի վրա։ Բայց լավ կլիներ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին։ Քայլերիթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավար Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։

«Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքներն առ այն, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն ու իր թիմին, սա է այսօրվա իշխանությունը, եթե իրենց թվում է, որ կարող են այս ժողովրդին վախեցնել ու հետ կանգնեցնել, չարաչար սխալվում են, այս պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ», - ասաց նա։

Սաղաթելյանը նշեց՝ սադրանքների չեն գնալու, բայց թույլ էլ չեն տալու, որ որևէ մեկը սպառնալիքներով ահաբեկի ժողովրդին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ