Անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
«Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նա հետևյալ արտահայտությունն է արել, որ մենք պետք է շնորհակալ լինենք, որ գոնե 5 գերու են հետ բերել։ Հիմա այս գեղեցիկ «բանբաներկան», Իջևանի վարդագույն գինին ուղարկում ենք Արսեն Թորոսյան, քեզ, սա մեր «շնորհակալությունն» է, որ ապրեք, զարգանաք, բարգավաճեք, ծլեք-ծաղկեք, որ կարողացաք գոնե այդ հինգ գերուն բերել»,- նշեց Ղուկասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը