Անցած տարի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո մի դիրքից 15 զինծառայողներ անհետ կորած են։
«Նրանք անհետացել են դիրքերից, մինչ այսօր որևէ լուր չունենք։ Ամեն տեղ դիմել ենք։ Մենք ուղղակի խնդրում ենք՝ մի փոքր աշխատանք անեն, մեր տղաների ճակատագիրը պարզեն»,-այսօր ՄԱԿ-ի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակից արցախցի կինը։
Նա համոզված է, որ իր տղան ողջ է, չկա ԴՆԹ-ի համընկնում։
«Հնարավոր է, գերության մեջ լինեն։ Տեսնող եղել է, որ ողջ է»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը