Պահաջում ենք ստեղծվի թեկուզ ժամանակավոր հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն անհրաժեշտ մասնագետները ու հնարավորություն կընձեռնվի մասնագիտական գիտելիքները փոխանցել և հնարավորության դեպքում սահմանազատման աշխատանքների ժամանակ ճիշտ ձևով և ընթացակարգով կատարել սահմանազատման աշխատանքները։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի ստեղծման համար ակցիա իրականացնողներից Հռիփսիմե Մկրտչյանը։
«Մեզ հավատացում են, որ ամեն ինչ կարգին է, սակայն մենք չունենք վստահություն, որ ամեն բան գնում է ճիշտ։ Փաստացի կառավարությունն ունի ներքին որոշում առաջնորդվելու սովետական շրջանի քարտեզներով, դրա համար իրենց համար ոչ մի սահմանազատման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չկա, դա իր մեջ վտանգներ է պարունակում, առանց քարտեզագիրների պատմաբանների տխուր պատկեր կստեղծվի»,-ասացին ՊՆ-ի մոտ սահմանազատման վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու պահանջով ակցիա իրականացնողներից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը