Սյունեցիները շարունակում են փակ պահել Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Նրանք պահանջում են ազատ արձակել Գորիսի քաղաքապետին՝ ասելով, որ իրենք ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ դա իրենց Գորիս-Տաթև խաչմերուկում կասի հենց Առուշանյանը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից սյունեցիները փակել են դեպի Գորիս ճանապարհներն՝ այդպես արգելելով Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս: Փաշինյանն այցելել է միայն Սիսիան, այնուհետև վերադարձել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը