16 12 2020

Հետևեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ոստիկանապետին



ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան «Արժանապատվության երթի» ժամանակ դիմեց ոստիկանությանը.

«Խոսքս ուղղում եմ ՀՀ ոստըիկանապետ պարոն Վահե Ղազարյանին. Հարգելի պարոն Ղազարյան, մենք գիտենք, որ դուք Նիկոլ Փաշինյանի դասընկերն եք, գուցե ընկերն եք, գուցե անգամ իրեն ընտանիքի անդամի պես եք ընդունում: Ես ձեզ մի հարց եմ ուզում տալ. Եթե ձեր ընտանիքի մի անդամը հետևողականորեն կործանում է ձեր ընտանիքի մյուս անդամներին, դուք շարունակելու եք ոչինչ չանել ու նայե՞լ: Թե՞ մեկուսացնելու եք այն անդամին, որը կործանում է թե իր հարևաններին, թե ձեր ընտանիքի անդամներին: Դուք պարտավոր եք կանգնել ժողովրդի կողքին, որպես պատվախնդիր սպա կատարել այն, ինչ պահանջում է ՀՀ շահը: Հետևեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ