11 12 2020

Ծառուկյանը փող էր տվել Իոաննիսյանին, իսկ նա հուզմունքից խոսքեր չէր գտնում․ սորոսականի «սկզբունք»



Politik.am-ը գրում է

Սորոսական Դանիել Իոաննիսյանը մշտապես թիրախավորել և քննադատել է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ դրամաշնորհ են ստացել Սորոսի հիմնադրամից, իսկ հիմա քննադատում են այդ հիմնադրամի գործունեությունը։ Ըստ իրենց, եթե որևէ մի բարերարից գումար ես ստացել, ապա երբեք չպետք է քննադատես նրա գործունեությունը։

Հետաքրքիր է, որ սորոսական Իոաննիսյանը նույն կերպ չի վարվում այն հայ բարեգործների նկատմամբ, ովքեր ժամանակին օգնել են իրեն, երբ գիտությամբ էր զբաղվում, իսկ պետությունը գրոշներ էր տալիս գիտությամբ զբաղվողներին։ 

Երեկ սորոսական Իոաննիսյանը անհանգստացած էր, որ ՍԴ-ն չի կարողացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից, քանի որ ԱԺ աշխատակազմը փաստաթղթերը պատշաճ չի կազմել․ «Ազգային ժողովի աշխատակազմը պետք է բացատրություն տա այս պռավալի համար, քանի որ դրա արդյունքում ՍԴ-ն չքննարկեց Ծառուկյանին` բիզնեսով զբաղվելու հիմքով մանդատից զրկելու լրջագույն հարցը»։

Ստացվում է, որ սորոսական Իոաննիսյանը անհանգստացած է, որ ժամանակին իրեն ֆինանսապես աջակցած մարդուն քաղաքական հայացքների (այն որ Ծառուկյանին փորձում են զրկել պատգամավորական մանդատից, քանի որ դեմ է Փաշինյանին բոլորին է հասկանալի) համար չեն զրկել պատգամավորական մանդատից։ Իսկ Ծառուկյանը Իոաննիսյանին և իր մորը շատ է օգնել։ Ժամանակին նրանք այնքան էին ոգևորվել, որ 1-ին դասարանցու հուզմունքով շնորհակալություն էին հայտնում նրան։ 

Ի դեպ այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը ևս պատգամավորական մանդատ ուներ և ուներ նույն բիզնեսները ինչ այսօր։ Այդօրվանից փոխվել է մեկ բան՝ Ծառուկյանի փոխարեն Իոաննիսյանին սկսել է փող տալ ամերիկացի միլիարդատեր Սորոսը։ Ահա սա է սորոսական Դանիել Իոաննիսյանի «սկզբունքայնության» հիմքը՝ փողը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ