01 03 2023

Օրենքներ գրելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների․ «Հրապարակ»

Օրենքներ գրելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենքներ գրելու եւ կարեւոր որոշումներ կայացնելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների, կիսագրագետ իրավաբանների, անհայտ հանրային գործիչների, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել: Նրանք այժմ Սահմանադրություն ու Քրեական օրենսգիրք են փոխում, կանոնակարգեր գրում:

Արդյունքում` ծանր հանցագործություն կատարած անձանց ուզում են ազատել պատժից` զղջալու հիմքով, կամ` արտակարգ դրության ժամանակ համացանցն անջատելու դրույթ մտցնել: Իսկ երեկ ինչ-որ անհայտ ՀԿ-ների ներկայացուցիչներ արդարադատության նախարարի հետ քննարկել են ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմների հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ