«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների ֆոնին կտրուկ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսական» թևը: Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո այլևս խորհրդարանն է ընտրելու նախագահ, «սորոսականները» ցանկանում են ամեն ինչ անել և Արցախի նախագահ դարձնել ԱՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլ յանին։
Արցախի մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ «սորոսականներն» այս փուլում ակտիվ բանակցությունների մեջ են նաև Սամվել Բաբայանի հետ։ Ավելին, Մայիլ յանին նախագահ «կարգելուց» հետո հաջորդ քայլով նախատեսվում է պետնախարար նշանակել Բաբայանին, իսկ գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին: Ի դեպ, կան խոսակցություններ, որ հենց այդ պատճառով մինչ օրս Արցախում գլխավոր դատախազ չի նշանակվել. ժամանակավոր պաշտոնակատարով են բավարարվում։
Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ օրերս Արայիկ Հարությունյանը մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ Հայաստանից իր վրա լուրջ ճնշումներ կան, այդ իսկ պատճառով ինքը չի կարողանում Բաբայանի և «սորոսականների» նկատմամբ կոշտ ճնշումներ գործադրել, նաև նշել է, թե ինքը գիտակցում է, որ նշված անձինք փորձում են Արցախը «ներսից պայթեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը