03 12 2020

ՀՀ դատախազությունը շարունակում է սպասարկել տապալված վարաչապետին. Արա Հակոբյան



Ծանր կորուստներ են քունեցել, մեր հայրենիքի մի մասն ենք կորցրել, բազմաթիվ զոհեր ունենք, անհետ կորածներ, գերեվարվածներ, իսկ այս ամենն իրականացվել է վարչապետի և նրա իշխանախմբի պատճառով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:

«Մենք ունենք իրավիճակ, երբ ՀՀ դատախազությունը պետք է մի շարք գործեր հարուցեր այդ հարցերի կապակցությամբ, պետք է քրեական հետապնդումներ սկսեր, որպեսզի պարզաբանվեր բոլորի համար, թե ինչպե՞ս եղավ, որ մենք այս պատերազմում անպատրաստ եղանք, կամ այն զենքերը, որ ունեինք, ինչո՞ւ չկրակեցին, այն գեներալները, որոնք պետք է մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, կամ այդ բունկերներում ինչո՞ւ հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ չպետք է լինեին, ո՞վ է պատասխանատուն այս ամենի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ