29 11 2020

Ո՞ւմ դիմել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար․ իրազեկում

Ո՞ւմ դիմել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար․ իրազեկում

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում

(Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)):

Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին  և դիմել համապատասխան մարմիններին:

Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ