Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի էջում գրում է
«Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ
Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացա, որ գյուղի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով, հանձնված տարածքների համար պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ։ Նրանց հրաժարվելու պատճառը դրամական փոխհատուցման չափը չէ, այդ մարդիկ համոզված են, որ իրենց պատկանող հողերը Ադրբեջանին հանձնումը անօրինական, հակահայկական գործընթաց է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը