«Մի փոքր օրինակ բերեմ․ երկրորոդ բանակային կորպուսի շտաբը, որ բերել-դրել են Լիճքում․ կողքով որ անցնում եք, զգում ե՞ք, որ կորպուսի շտաբ է։ Կուչ եկած։ Կարճաղբյուրի շտաբից անցնելուց հետո մի հատ նայեք՝ էդ կորպուսը կարող է՞ մարտական լինել։ Ցավոք, այսօր հետևողական զինված ուժերից շարունակում են հանել պրոֆեսիոնալ սպաների․ մենակ շեշտը դնում են՝ ով է իրենց ծառայում»,- Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մի փոքր օրինակ․ հայտարարում են, թե բանակում աշխատավարձերը բարձրացնում են։ Էն օրը իրենք իրենց բերանով ասացին՝ 5600 հոգի ատեստացիա է անցել։ Ամբողջ մեր զինված ուժերից ընդամենը 5600 հոգի է անցել ատեստացիա, որի 60 տոկոսը կտրվել են․ 2 հազար հոգու աշխատավարձը բարձրացրել են, մատի փաթաթան են սարքել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա անդրադարձավ նաև ՊՆ գերատեսչություններում «փառքի անկյունները» հեռացնելուն․ «Հարցնում ենք, ասում են հանձնարարել ենք հանեն, որ վերանորոգենք․ ասում եմ ե՞րբ եք պատրաստվում վերանորոգեք, ասում են՝ դե 24 թվի գնումների մեջ է։ Վայենկոմատից զոհվածների նկարներ են հանում։ Դրանից հետո պատկերացրեք, որ զինված ուժերի մարտկան հոգի են բարձրացնո՞ւմ»։
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև զենքի ձեռքբերմանը՝ ասելով, որ պետական գաղտնիք կա, չի ուզում մանրամասնել, բայց լացելու բան է, թե ինչպես են զինվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը