12 11 2020

Իմքայլականները և նրանց առաջնորդը Հայաստանում անելիք չունեն․ Top-News.am

Իմքայլականները և նրանց առաջնորդը Հայաստանում անելիք չունեն․ Top-News.am

Top-News.am –ը գրում է․

«Անկախ այն հանգամանքից, թե նոյեմբերի 11-ին «ԻՄ քայլը» խորհրդարանական խմբակցության անունից տարածված նենգ եւ ստոր, կեղտոտ եւ աննախադեպ վտանգավոր հայտարարությունը նրանց հետ համաձայնեցված է, թե ոչ, խորհրդարանական այս խմբակցության բոլոր անդամները վերածվում են Հայաստանի համար անցանկալի անձանց: Նրանք եւ նրանց առաջնորդը Հայաստանում այլեւս անելիք չունեն:

Իմքայլականների առաջնորդն այդպես էլ չհասկացավ, որ ինքն այլեւս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Իմքայլականներն այդպես էլ չկարողացան մեկ անգամ գոնե ինքնուրույնություն ցուցաբերել, գոնե հանուն հայրենիքի փրկության:

Իմքայլականների հայտարարության տեքստի հեղինակն այնքան պրիմիտիվ է, որ կարծում է, թե կարող է կրկին անգամ խաբել ՀՀ քաղաքացիներին, եւ անգամ ՌԴ իշխանություններին, փորձելով ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի կազմակերպած բողոքի գործողությունները ներկայացնել որպես հակառուսական:

Ժողովուրդը, ընդդիմադիր ուժերը ռուսաստանցի խաղաղապահների դեմ չեն բողոքում, խաղաղության դեմ չեն բողոքում, այլ Փաշինյանի ստորագրած ամոթալի փաստաթղթի եւ իրավիճակը քիչ թե շատ փրկելու համար առաջարկում են Փաշինյանին հրաժարական տալ:

Ընդ որում, գործը չպետք է հասներ նրան, որ Փաշինյանի հրաժարականը պահանջեին փողոցում: Փաշինյանն ինքը պետք է հրաժարական տար, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չի տալիս, ապա նրան դա պետք է պարտադրեին իմքայլականները, բայց դրա փոխարեն տարածվում է նենգ եւ ստոր հայտարարություն:

Ցավալի է, բայց փաստ. իմքայլականները ճիգեր են գործադրում Հայաստանում քաոսային իրավիճակ ստեղծել, մերժելով սահմանադրական ճանապարհով խնդիրը կարգավորելու տարբերակը:

ՀՀ քաղաքացիներն արդեն հետեւություն արել են, իսկ հիմա մեկ անգամ եւս կանեն:  Փաշինյանը եւ իմքայլականները Հայաստանում այլեւս անելիք չունեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ