10 11 2020

ՌԴ-ն կարծում է Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կյանքի կկոչվի. Զախարովա

ՌԴ-ն կարծում է Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կյանքի կկոչվի. Զախարովա

ՌԴ-ն կարծում է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կյանքի կկոչվի: Այդ մասին RTVI-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք ելնում ենք այն բանից, որ դա հարկավոր է անել, իրականացնել այն, ինչի ներքո իրենց ստորագրությունն են դրել կողմերը: Այդ հայտարարությունը բանակցությունների, կոնսենսուսի արյդունք է: Նկատի ունեմ, որ նրանք, ովքեր ստորագրել են այդ փաստաթուղթը, բոլոր այդ կողմերը համաձայնել են , որ այն պետք է իրականացվի»,-ասել է Զախարովան:

Նա կոչ է արել՝ չխոսել ներկայումս փաստաթղթի չիրականանալու սցենարների մասին:

Զախարովան նաև նշել է, որ ռուս խաղաղապահները ուղարկվել են Ղարաբաղ միջազգային իրավունքի շրջանակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ