10 11 2020

Ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի, երբ կողմերը կատարեն իրենց պարտավորվածությունները. Կոսաչով

Ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի, երբ կողմերը կատարեն իրենց պարտավորվածությունները. Կոսաչով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը և Ադրբեջանը կդրսևորեն պարտավորվածութունների իրենց մասի կատարման պատրաստակամություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Россия-24-ի եթերում, փոխանցում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը ռուսական է, հնարավոր է միայն Թուրքիայի հետ որոշակի տարրերի համաձայնեցում:

Պատասխանելով հարցին՝ հարկավո՞ր են արդյոք ԼՂ հակամարտության գոտում այլ խաղաղապահ խմբեր, Կոսաչովն ասել է, որ հումանիտար լուծումերի համար արդեն իսկ գործի են դրված ՄԱԿ հնարավորությունները:

«Վստահ եմ, որ ռուսական կոնտինգետնը կունենա բոլոր հնարավորությունները՝ իր առաքելությունը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար»,-նշել է նա:

Կոսաչովը նաև չի բացառել, որ այդ ընթացքում կգտնվեն ծայրահեղական ուժեր, որոնք կփորձեն տապալել հրադադարը:

«Վստահ եմ, որ մեր խաղաղապահներն ունեն բավարար հնարավորություններ և քաղաքական կամք՝ նման սադրանքները կանխելու համար»,-եզրափակել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ