Ադրբեջանցի մասնագետները հանդիպում են անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնում է Sputnik Азербайджан-ը։
Հաղորդվում է, որ խորհրդակցության ժամանակ եւս մեկ անգամ նշվել է, որ «պետք է անցկացվի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի ստուգում, ինչպես նաեւ քննարկվեն մոնիթորինգի կազմակերպման հարցերը»:
«Հանքավայրերի տարածքու զննության համար անհրաժեշտ պայմանները չեն ստեղծվել», -բողոքել է Մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։
Ըստ էության, Մոսկվան մերժել է Բաքվի պահանջը՝ Արցախի հանքավայրերի մոնիթորինգի հետ կապված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը