Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տեղափոխում Հայաստանի տարածք։
Այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը։
«Ընդհանուր առմամբ տեղափոխվել է 63 մարդ, այդ թվում ՝ 14 երեխա»,- նշում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը