29 12 2022

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ մանդատ տալու համար պետք է և՛ Երևանի, և՛ Բաքվի համաձայնությունը. Պեսկով

ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ մանդատ տալու համար պետք է և՛ Երևանի, և՛ Բաքվի համաձայնությունը. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի՝ Հայաստանի ևԱդրբեջանի համաձայնությունը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի մասին է»,– ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ, եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ ԱԽ-ում ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ