10 11 2020

ՌԴ ՊՆ-ն՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մասին

ՌԴ ՊՆ-ն  մանրամասներ է ներկայացրել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости կայքի տելեգրամյան ալիքը։

Կայքը մասնավորապես նշում է, որ ռուսական կոնտինգենտը կընդգրկի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր տեխնիկա Կոնտինգենտի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական շրջանի ստորաբաժանումները։

Ռուսական դիտորդական անցակետերը կտեղակայվեն Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Ստեփանակերտի մոտ խաղաղապահ գործողության ղեկարաման համար տեղակայվում է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ