05 11 2024

Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը. ՌԴ ՊՆ

Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը. ՌԴ ՊՆ

Ուկրաինան  ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, իսկ գործողությանը ներգրավել 20 հազար զինվորականներ, սակայն հարձակումը կանխվել է,  հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը ասուլիսի ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի զինված ուժերի պլանավորած գործողության  քարտեզներն ու հայտարարել, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու համար Ուկրաինան ծրագրել էր ներգրավել 20 000 զինվորականների, 27 տանկ, 50 միավոր զրահատեխնիկա, 30 միավոր թնդանոթային հրետանի, 5 միավոր բազմակի արձակման հրթիռային համակարգեր։

Կիրիլովն ասել է նաև, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու փորձի ձախողումից հետո Ուկրաինան կրկին փորձել է իր վերահսկողության տակ առնել Զապորոժիեի ատոմակայանը, սակայն դա ևս չի հաջողվել։ Այդպիսի փորձ Ուկրաինան ձեռնարկել էր նաև 2022 թվականին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ