06 11 2020

Նոր գործառույթի ավելացումը միշտ չէ, որ պետք է ուղեկցվի նոր հաստիքների ավելացմամբ․ Ատոմ Ջանջուղազյան



Բյուջեն նախագծվել է մինչ ռազմական գործողությունները, հետևաբար ռազմական գործողություններից հետո դեռևս բյուջեի նախագծում իր արտացոլումը չի գտել։ Աժ-ում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ի պատասխան հարցին՝ բյուջերում ներառված են ավել հաստիքները աշխարհազորայինների հետ կապված մարզպետարաններում ավելացած, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Բայց չեմ կարծում՝ պետք է միանշանակորեն մոտենալ միայն այն տեսակետից, որ եթե որևէ գործառույթ ավելանում է կառույցում դա անպայմանորեն պետք է հանգեցնի ընդհանուր հաստաիքների թվի ավելացման, որովհետև  կարող է  այդ հաստիքը սահմանվել նաև նույն հաստիքների մեջ՝ ընդհանուր թիվը պահպանելով, այլ հաստիք վերանվանելով և վերաբաշխելով այդ գործառույթները մնացած հաստիքների մեջ»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ