02 11 2020

Առաջարկվում է ավելացնել քաղաքապետի ևս մեկ տեղակալի հաստիք, որը կզբաղվի աշխարհազորի հարցերով



ԱԺ-ում արտահերթի օրակարգում երկու հարց է ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Ներկայացնելով օրենքի նախագծերը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան տեղակալ, տեղակալներ, նրանց պաշտոնի կնշանակի, կազատի համայնքի ղեկավարը: Բացառությամբ՝ համամասնական ընտրակարագով ընտրված համայնիք ղեկավարի առաջին տեղակալի:

Տերտերյանի խոսքով՝ նա կիրականացնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադությամբ իրեն վերապահված գործառույթները, կփոխարնի համայնքի ղեկավարին՝ նրա բացակայության ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ