12 03 2024

Իրենք ուզում էին լինել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տեղը․ Հայկ Մարության



Ըստ էության, ինձ թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին, սա օրենքի կոպտագույն խախտում է, նաև տեղական ինքնակառավարման մարմինների լոգիկայից դուրս է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մանրամասնելով, որ խմբակցությունն իրավունք ունի ավագանու նիստին ավագանու անդամ չհանդիսացող մեկին հրավիրել և այս նիստին հրավիրել են իրեն։

«Փաստացի այսօր մեր ֆրակցիան հրավիրել է ինձ, որպեսզի ես հինգրոպեանոց ելույթ ունենամ և այս իշխանությունը, խախտելով բոլոր օրենքները, և՛ իրավական, և՛ բարոյական, թույլ չեն տալիս ինձ ելույթ ունենալ», - նշեց Մարությանը՝ շեշտելով, ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն էին պայքարում նման երևույթների դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ