Ինձ հեռացրեցին, միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը երկու տարով հետաձգեցին և նորից դրեցին տենդերի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Տենդերը շահել էր Telcell ընկերությունը: Թանկացում չէր նախատեսվում, գինը պետք է մնար նույնը, պարզապես լիներ քարտային վճարում: Երկու տարի անց նորից դրեցին տենդերի և նորից շահեց նույն ընկերությունը»,- նշեց նա:
Տրանսպորտի թանկացման աղմկահարույց նախագծին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը