«Ուկրաինան իմ մեծ հայ ընտանիքի նախորդ սերունդների համար Հայրենիքն է ՝ երջանիկ ծնողական տուն: Մորական կողմից ուկրաինական ընտանիքս սեր եւ հայրենասիրություն է սերմանել: Իմ շատ ընկերների, հայրենակիցների համար Ուկրաինան վաղուց երկրորդ հայրենիք է դարձել»: Այս մասին, ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հայտարարել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանը:
«Որպես պետական գործիչ՝ բարեխղճորեն եւ ազնվորեն կատարում եմ իմ լիազորություններն ու պարտականությունները, որոնց թվում է նաեւ միջազգային նախագծերի իրականացման աջակցությունը, մասնավորապես, պատերազմից տուժած շրջանների վերականգնումն ու վերաինտեգրումը»,- նշել է նա:
Նա նշել է, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:
«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց հետ է: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում Ուկրաինայի հայերի միության ղեկավարի տեղակաի լիազորությունների իրականացումը: Ուկրաինայի հայերի միությունը մի շարք կարեւոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն եւ այլն»,- նշել է փոխնախարարը:
Մակարյանը հավելել է, որ կայացել է արտահերթ նիստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:
«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի: Դրա համար պետք է դիմել ձեր քաղաքում Ուկրաինայի հայերի միության տեղական համայնքին: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ զանգելով տվյալ հեռախոսահամարներին՝ 0 800 050 33 11; 044 277 91 61»,-ասել է Մակարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը