ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հիշում եք չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլև քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային և աշխարհին:
Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից և առավել ևս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:
Վեհ, հանգիստ, զուսպ: Մենք դեռ կօգնենք մեր հարևաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը