13 10 2020

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իրանի դեսպանության նոր ռազմական կցորդին

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իրանի դեսպանության նոր ռազմական կցորդին

ՀՀ ՊՆ-ում Իրանի դեսպանության նոր ռազմական կցորդի հետ քննարկվել է վարձկան ահաբեկիչների հարցը

 

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։

Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ