ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հրայր Գեղամյանը սեպտեմբերի 23-ից կնշանակվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`
Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- ասված է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը