Պատերազմներն անվերջ չեն լինում: Լրգրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը և ընդգծեց, որ ի վերջո այն որևէ տարբերակով ավարտվում է, պարզապես խնդիրն այն է, որ այսօր հնչեցվում են կոչեր՝ բոլորդ առանց նախապայմանների դադարեցրեք և նստեք բենակցային սեղանի շուրջ. «Իսկ ինչի՞ շուրջ. Մադրիդյան պիղծ սկզբունքների շուրջ»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքականությանը, երբ պատերազմի ժամանակ բավականին ինտեսիվորեն թիրախավորվում են նաև խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, երեկ նաև եկեղեցին, իրավապաշտպանն ասաց. «Նրանք չեն հասկանում, որ ոչ թե մեր եկեղեցին են քանդում, այլ միջազգային կոնվենցիան են խախտում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը