08 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասներկուերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասներկուերորդ օրը․ Թարմացվում է

22:02

Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

21:10

Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և փաստաթղթեր բերելու. մեր հերոսները

20:45

Տարածք վերադարձնելու պարագայում ո՞վ կերաշխավորի ԼՂ ժողովրդի անվտանգությունը. Փաշինյանը՝ «Spiegel»-ին

20:01

Ձերբակալվել է հողերը հանձնելու լուրեր տարածող զինծառայողը

19:05

Ղազանչեցոց եկեղեցուն 2-րդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել է ԶԼՄ 3 ներկայացուցիչ

 

15:53

Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

15:08

Հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ․ ՊՆ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:
Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։
Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»։

14:06

Թշնամին հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն

13:54

Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով

Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի

16 ուղղաթիռ

145 ԱԹՍ

17 ինքնաթիռ

4 ՏՕՍ

496 զրահատեխնիկա

4069 զոհ

13։14

Դրվագներ զինծառայողների սխրագործություններից

11։00

Արցախի ՊԲ-ն ևս 30 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

10։30

Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները

10։04

Հակառակորդը, թողնելով սեփական մարտական դիրքը, խուճապահար փախուստի է դիմել. Banak.info

09։26

Հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն տալով զոհեր՝ Ջեբրայիլից դիմել է փախուստի․ ՊՆ

Վաղ առավոտյան՝ ժամը 08:30-ի շրջանում, հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։ Այս մասին հայտնումէ ՊՆ խոսնակը։

09։09

Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկությունը տարածել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ