08 10 2020

Ղազանչեցոց եկեղեցուն 2-րդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել է ԶԼՄ 3 ներկայացուցիչ

Ղազանչեցոց եկեղեցուն 2-րդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել է ԶԼՄ 3 ներկայացուցիչ

Թշնամու կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկրորդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների 3 ներկայացուցիչ, որոնք իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նրանցից մեկը հայ է, բայց միայն մեկ լրագրողի մասին հստակ տվյալներ ունենք, քանի որ վերջինս գտնվում է հիվանդանոցում և վիրահատվում է։ Խոսքը «Сегодня․ру»-ի խմբագիր Յուրիյ Կատյոնոկի մասին է։ Նա թոքերի շրջանում բավականին լուրջ վիրավորում է ստացել, ծանր վիճակում է գտնվում։ Այս պահին ընթանում է նրա վիրահատությունը։ Մյուս երկու վիրավորների մասին ինձ փոխանցել են, որ համեմատաբար ավելի լավ վիճակում են գտնվում, բայց թե ո՞ր լրատվամիջոցներն են ներկայացնում՝ դեռ տեղեկություն չունենք»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը։ Լուրեր Հայ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ