03 10 2020

Ահազանգեր Երևանում արկանման ու նռնականման առարկաների վերաբերյալ

Ահազանգեր Երևանում արկանման ու նռնականման առարկաների վերաբերյալ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր ժամը 11։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ահազանգից քիչ անց՝ ժամը 12։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել է նռնականման առարկա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ