28 09 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երկրորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի երկրորդ օրը․ Թարմացվում է

23։59

ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհված զինծառայողների անունները


20։59

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։

Համաձայն գրառման՝ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։

 

20։38

 Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում են ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում է։

Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ, հայտնել է ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։

17։14

Հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է

16։50

Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու փաստերով հարուցվել է քրգործ․ ՔԿ

16։24

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ․ ՊՆ

16։23

Արցախում հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին. Tert.am

15։04

ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը

14։58

Այսօր հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 28 զինծառայող. ՊԲ

13։47

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՊՆ խոսնակ

13։42

Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհից. ՀՀ ԱԳՆ

12։03

Մենք պատրաստ ենք փոխզիջման, սակայն լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ. Զոհրաբ Մնացականյան

11։57

Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

11։07

Հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր, սակայն անարդյունավետ․ Արցախի ՊՆ

10։15

Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին․ Razm.info

09։27

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում․ ՊՆ

09։13

Ադրբեջանը Սմերչ է կիրառել Արցախի ուղղությամբ

08։59

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները․ Շուշան Ստեփանյան

08։48

Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները. ՊԲ-ն վերականգնել է կորցրած մի շարք դիրքեր

08։30

Մարտերը շարունակվում են․ ունենք նշանակալի հաջողություններ․ Արծրուն Հովհաննիսյան

08։26

Նահատակվել է ևս 15 զինծառայող․ Արցախի ՊՆ

Նախորդ օրվա ամփոփ լրահոսը այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ