26 09 2020

Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը. Վահագն Վարագյան

Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը. Վահագն Վարագյան

 

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի և ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք և պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝

Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման և խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:

Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը: 

Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:

Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ