Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կից տեսանյութով․
«Աղբավայր հիշեցնող Երևանի կենտրոնական փողոցներից մեկը
Յուրաքանչյուր նիստի չզեկուցվող նախագծերով բազմաթիվ շինթույլտվություններ տրամադրելուց և քաղաքը բարձրահարկ շենքերով ողողելուց առաջ պետք է նաև մտածել տարածքում սանիտարահիգիենիկ և բարվոք միջավայր ստեղծելու մասին։
Բյուջեի թերակատարման իշխանական արդարացումներն ու պատճառաբանությունները ծիծաղելի են դառնում, երբ ականատես ենք լինում մայրաքաղաքի բազում տհաճ խնդիրներին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը