Ես, իհարկե, ունեմ ասելիք և դիրքորոշում ոչ միայն այս, այլ շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով այդ ամբողջն ասել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
«Ոտքի վրա մեկ նախադասությամբ ես կդժվարանամ հարցերին պատասխանել և կիսատ կլինի: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող, ուղղակի այս ֆորմատով ինձ համար դժվար է այդ հարցերին պատասխանելը»:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի ընտրությանը՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել, կարող եմ ենթադրել, որ որոշ անդամներ որոշ քննարկումներ միմյանց հետ անում են, բայց ես այդ ամբողջից տեղյակ չեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը