20 09 2024

Ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն. Հրայր Թովմասյան



Դատավարության վերջին հատվածը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ. այն շտապողականությունը, որը ցուցաբերում էր դատարանը, ինձ համար միանշանակ էր նման ելքը: Այս մասին իր գործով դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

«Ես մինչեւ վերջ դատարանին հնարավորություն էի տվել իրականում արդարադատություն իրականացնել: Սա իմ դատավճիռը չի, սա մեր երկրի արդարադատության հիմքից եւս մեկ քար հանելու ճանապարհին կատարված քայլ է: Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ  դատավոր էր իր ամբողջ էությամբ: Երբ դատավորը նիստում սկսում է քնել, ապա քնած էլ կարող է այսպիսի վճիռ կայացել: Կարող ենք այս պնդումը անել: Անհաղորդ էր ամբողջ պրոցեիսն, իրեն պրոցեսը հետաքրքիր չէր, իքնն ի սկզբանե գիտեր՝ ինչ որոշում է կայացնելու, եւ տասնյակ իրավունքների խախտումը երկար ճառերը, հիմնավոր ճառերը, դրանց ընդառաջ ընդմիջելը, ժամը 9-ին նիստեր դնելը, առավոտից երեկո նիստեր անելը նշանակում է մի բան, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն:

Սրա մասին ես խոսել եմ դեռեւս 2020-ին, ինչն առաջիկայում կերեւա, կտեսնեք, թե ՍԴ-ն ինչ է անում»,- նշեց նա:

Նա հայտարարեց, որ բնականաբար, բողոքարկելու են վճիռը և՛ վերաքննիչ, և՛ վճռաբեկ դատարաններ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ