24 09 2024

Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, մի՛ կասկածեք․ ՍԴ նախագահ



 

Միջազգային որևէ պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի, չի կարող առանց Սահմանադրական դատարան անցնելու գնա վավերացման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

«Եթե մի բան պետք է վավերացվի՝ չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մեկ միջազգային պայմանագիր, որը պետք է  վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն ինքը Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ասաց նա։

«Ահազանգեր կան, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հակասում է ՀՀ պետական շահին»,- լրագրողի այս դիտարկմանը Դիլանյանը պատասխանեց․

«Բարձր դատարանը դրա համար է հավաքվել՝ որոշելու՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ. դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի։ Մի քանի րոպեից կսկսվի դատաքննությունը, այնուհետև որոշումը կհարապարակվի։ Եթե խնդիր տեսնենք, կարձանագրվի, մի՛ կասկածեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ