24 09 2020

Առաջադրվել եմ, թե ոչ, գաղտնիք է. Արթուր Վաղարշյան



Ես չեմ ասի, թե ով ինչ կարծիք է ունեցել, բայց աշխատակարգային նիստը որոշեց, որ մենք կձայնագրենք և հետո ամբողջ նյութերը մեր որոշումով կտրամադրենք ձեզ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ լրագրողներին արգելվեց ներկա գտնվել և լուսաբանել ՍԴ աշխատակարգային նիստը:

«Նախ կարանտինի պայմաններից ելնելով, մենք չէինք կարող ապահովել, դահլիճը շատ փոքր է: Եվ երկրորդ՝ նաև մթնոլորտը կխանգարեր ձեր ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք այսքան տեխնիկան այդ փոքր տեղում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ