Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին` երկրի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումներ թույլ չտալու համար: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн-ը:
Նրա խոսքով` մոտակա ժամանակներս պաշտոնական այցով Թբիլիսիում կլինի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Հարցազրույցում Ալիևը ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում այն փաստը, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել ռազմական բեռները Սերբիայից և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել իր տարածքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը