Եթե քաղաքային իշխանությունը հաշվետու է և հայտարարում է, որ հայտարարվել է 100 ավտոբուսների մրցույթ, ապա պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել: Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Եթե մենք պետք է սպասեինք, որ գոնե եկող տարի այդ 12 մետրանոց պատվիրված ավտոբուսները պետք է գան, մրցույթը չի կայացել: Ընդ որոում, ես ձեզ հիշեցնեմ, որ պարբերաբար քաղաքապետարանում հանդիպումներ էին տեղի ունենում տարբեր ավտոբուս արտադրող կազմակերպությունների հետ, որոնք ըստ էության՝ պետք է գային և այդ մրցույթին մասնակցեին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը