06 08 2020

ԼՏՊ-ն ամեն ինչ ապականելու ֆենոմենալ ունակություն ունի

ԼՏՊ-ն ամեն ինչ ապականելու ֆենոմենալ ունակություն ունի

Էդուարդ Սարիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 ԼՏՊ-ն ամեն ինչ ապականելու ֆենոմենալ ունակություն ունի: Հիմա էլ ձեռքը գցել է հայ պատմագիտությանը, թե բա «հայդատական»: Հա, եթե մենք մեր պատմությունը չենք սահմանափակում իր զառանցանքների 2500 տարով, «հայդատական ենք»: Եթե իր ու իր հոգեզավակի իշխանությունը մենք համամեմատում ենք Խորենացու «Ողբի» հետ, ուրեմն խորենացին «հայդատական» է: Եթե մեր դպրոցական դասագրքերում տեղ գտնեն 19-20 դարերի ազատագրական պայքարի դրվագները, ուրեմն «հայդատական» են այդ դասագրքերը: Էս մարդը օրգանական զզվանք ունի հայ դատի նկատմամբ ու հիմա դրա մասին բարձրաձայն ոռնում է ի լուր մեր թշնամու, իբր տեսեք, մենք էլ ձեր պես դեմ ենք «հայդատականությանը», մենք ձերն ենք, ձեզանից մեկն ենք:

Հայ դատը միայն ԼՏՊ-ի պատկերացրածը չէ, հայ դատը նաև դրոները, թեհլերյանները, յանիկյաններն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ