05 01 2022

Ղազախական դասեր հայերի համար․ Անդրանիկ Թևանյանի գրառումը

Ղազախական դասեր հայերի համար․ Անդրանիկ Թևանյանի գրառումը

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է․

«Ղազախական դասեր հայերի համար․․․

Գազի կտրուկ թանկացման արդյունքում ղազախները դուրս եկան փողոց ու կառավարություն փոխեցին։

Մեզ մոտ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ջրի, գազի, էլ. էներգիայի գնի նվազեցում, բայց հակառակն ապահովեց։ Էկոնոմիկայի նախարարն էլ խոստացավ երկնիշ տնտեսական աճ, բայց ստացանք առաջին անհրաժեշտության որոշ  սննդամթերքների  գների երկնիշ աճ։ Հանրային զրո ընդվզում կա մեզանում, բայց դե դա կարևոր չէ։

Համաձայն լեգենդի` մենք որ թատրոն ունեինք, ղազախները ծառերի վրա էին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ